Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով, համայնքի ավագանին որոշում է. 1. Կապան համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 5-ի «Կապան համայնքում տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին» թիվ 107-Ն որոշման 9-րդ կետի 7-րդ ենթակետով հաստատված թիվ 3 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ կետով.
1) «4. «Կապան քաղաքի մանկական կենտրոն» ՀՈԱԿ-ի ծառայություններից օգտվելու համար՝ տարեկան 3000 դրամ։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|