Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 20)-րդ կետով, համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 48-րդ, 481-րդ, 50-րդ, 76-րդ և 81-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 286, 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի հողերի կադաստրային գնահատման կարգը, տարածագնահատման /գտնվելու վայրի/ գոտիականության գործակիցները և սահմանները հաստատելու մասին» թիվ 1746-Ն, 1997 թվականի հուլիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական նշանակության և անօգտագործելի հողերի պետական հողային կադաստրի տվյալները հաստատելու մասին» թիվ 237 որոշումների և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության կողմ, դեմ, ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն համարվող հողամասերն ուղղակի կառուցապատման և /կամ/ վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու դեպքում ըստ տարածագնահատման գոտիների մեկ քառ. մետրի համար սահմանել տարեկան վճարների հետևյալ չափերը`
ՀՀ
|
|
Տարածագնահատման գոտիները
|
X
|
XI
|
XII
|
1
|
Մինչև 20.0 քառ. մետրմակերեսովհողամասիհամար
|
2160 դրամ
|
1730 դրամ
|
1300 դրամ
|
2
|
20.0 քառ.մետրից մինչև 500.0 քառ.մետր մակերեսով հողամասի դեպքում 20.0 քառ.մետրը գերազանցող յուրաքանչյուր քառակուսի մետրի համար
|
580դրամ
|
460դրամ
|
350դրամ
|
3
|
500.0 քառ.մետրից ավել մակերեսով հողամասի դեպքում 500.0 քառ.մետրը գերազանցող յուրաքանչյուր քառ.մետրի համար
|
90դրամ
|
70դրամ
|
50դրամ
|
2. Համայնքի վարչական սահմաններում ընդգրկված հողամասերը կառուցապատման և /կամ վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու դեպքում սահմանել հետևյալ գործակիցները` 2.1 հասարակական նշանակության օբյեկտների համար` 2.1.1 հանրային սննդի և ժամանցի կազմակերպման համար` 1.5 2.1.2 առևտրի, կենցաղային ծառայությունների և ավտոտեխսպասարկման կետերի կազմակերպման համար 1.2 2.1.3 հանգստի և զբոսաշրջության կազմակերպման համար 1.0 2.1.4 ավտոտնակների, օժանդակ շինությունների համար 0.35 2.2 Արտադրական նշանակության օբյեկտների համար` 0.8 2.3 Այլ նպատակով օգտագործման տրամադրելու դեպքում 1.0 3. Տարեկան վճարը ենթակա է վճարման յուրաքանչյուր ամիս հավասար չափերով: Վճարման ժամկետ սահմանել պարտավորությունների ծագման ամսվան հաջորդող յուրաքանչյուր ամսվա 15-ը: Վարձավճարի վճարումը պայմանագրով նախատեսված ժամկետից ուշացնելու դեպքում վարձակալը յուրաքանչյուր օրվա համար վճարում է տույժ չմուծված վճարի գումարի 0.1 %-ի չափով: 4. Թույլատրել համայնքի ղեկավարին` համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն համարվող հողամասերը սահմանափակ օգտագործելու իրավունքով /սերվիտուտ/ տրամադրելու դեպքում, ըստ հողերի տարածագնահատման /գտնվելու վայրի/ գոտիականության գործակիցների, վարձավճար սահմանել առանձին որոշումներով` ոչ պակաս, քան կադաստրային արժեքի 2 տոկոսի չափով: 5. Ուժը կորցրած ճանաչել Կապան քաղաքային համայնքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 13-ի <<Համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական և համայնքային սեփականություն համարվող հողամասերն ուղղակի կառուցապատման և /կամ/ վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու վարձավճար սահմանելու մասին>> թիվ 96-Ն որոշումը: |