Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին, 2-րդ և 3-րդ հոդվածներով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի Իրավունք հաստատող փաստաթղթերիը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի կիրառումն ապահովելու մասին N 1328-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված Կարգի 50-րդ կետի, հաշվի առնելով, որ Կապան համայնքի Խդրանց գյուղում գտնվող բնակելի տան հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1), 2), 3) կետերով սահմանված պահանջներին և այն, որ հողամասն ընգրկված չէ 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, չի հակասում քաղաքաշինական նորմերին և որի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, հիմք ընդունելով Հայաստանի ազգային արխիվ ՊՈԱԿ-ի Սյունիքի մարզային մասնաճյուղի 21.04.2025թ. թիվ ՍՆ-319, Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի 01․07․2025թ․ տեղեկանքը, Ագարակ բնակավայրի վարչական ղեկավարի 22․09․2025թ. թիվ 1882 տեղեկանքը /բնակելի տունը կառուցված է 1985 թվականին, տիրապետում է Արթուր Նիկոլայանը/ և հաշվի առնելով Արթուր Նիկոլայանի դիմումը, կից փաստաթղթերը. ո ր ո շ ու մ ե մ
1.Կապան համայնքի Խդրանց գյուղում գտնվող գույքային միավորների նկատմամբ Արթուր Գառնիկի Նիկոլայանի /ծնված 04․08․1963թ. անձնագիր AO0217783, տրված 22.05.2025թ. 045 կողմից/ իրավունքները վերականգնել բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ 0.05551 հա մակերեսով հողամասի չափով:
2.Սահմանազատված 0.05551 հա մակերեսով հողամասի վրա գտնվող 136․1 քառ. մ․ ներքին մակերեսով բնակելի տունը, բաց պատշգամբը, օժանդակ շինությունը, թոնիրը համարել նրա սեփականությունը:
3.Բնակելի տանը տրամադրել հասցե. ՀՀ Սյունիքի մարզ, Կապան համայնք, գ․ Խդրանց, 2-րդ փողոց, 9 բնակելի տուն։