Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 62-րդ հոդվածներով և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է.
Հաստատել Կապան համայնքի ավագանու առաջին նստաշրջանի 2021 թվականի դեկտեմբերի 29-ի երկրորդ նիստի օրակարգը՝
Հաստատել Կապան համայնքի ավագանու առաջին նստաշրջանի 2021 թվականի դեկտեմբերի 29-ի երկրորդ նիստի օրակարգը՝
1․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու մշտական գործող հանձնաժողովների նախագահների և տեղակալների թեկնածությունները հաստատելու մասին
2․ Կապան համայնքում 2022 թվականի համար տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու և Կապան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 125-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
3․ Կապան համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին
4․ Կապանի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին
5․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն հանդիսացող աղբատար մեքենան «Կապան քաղաքի կոմունալ ծառայություն» համայնքային ոչ առեվտրային կազմակերպությանը անհատույց սեփականության իրավունքով հանձնելու մասին
6․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն համարվող հողերի կառավարման 2022 թվականի ծրագիրը հաստատելու մասին
7․ Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի գլխավոր հատակագծում փոփոխություններ կատարելու և 6,85 հա հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին
8․ Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի գլխավոր հատակագծում փոփոխություններ կատարելու և 2․16 հա հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին
9․ Համայնքի սեփականություն համարվող գույքի գույքագրման փաստաթղթերում կատարված փոփոխությունները հաստատելու մասին
10․ Համայնքի սեփականություն համարվող գույքի 2021թ. գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին
11․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի 2021 թվականի բյուջեի կատարման երրորդ եռամսյակի հաղորդումն ի գիտություն ընդունելու մասին
12․ Կապան համայնքի 2022 թվականի բյուջեն հաստատելու մասին
13․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու երկրորդ նստաշրջանի հերթական նիստի օրը որոշելու մասին
14․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու 2014 թվականի ապրիլի 15-ի N 27-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
|