Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված Կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի, Կապան համայնքի ավագանու 2025 թվականի սեպտեմբերի 12-ի N 126-Ա որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված Կարգի 50-րդ կետի, ո ր ո շ ու մ ե մ
1. Սյունիքի մարզի Կապան համայնքի Դավիթ Բեկ գյուղում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, բնակավայրերի նպատակային նշանակության 0.01181 հա հողամասից 0.00903 հա այլ հողերի գործառնական նշանակությունը փոխել բնակելի կառուցապատման հողերի:
2. Վերը նշված 0․01181 հա հողամասին տրամադրել հասցե՝ ՀՀ Սյունիքի մարզ, Կապան համայնք, գյուղ Դավիթ Բեկ, 1-ին փողոց, 11-րդ նրբանցք, 32/3։