Այսօր: Չորեքշաբթի, 22 Հոկտեմբերի 2025թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 172
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 148-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ (ԱԳԱՐԱԿ ԲՆԱԿԱՎԱՅՐԸ) ՆԵՐԱՌՈՂ ՄԻԿՐՈՌԵԳԻՈՆԱԼ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՍՅՈՒՆԻՔ-1 ՀԱՄԱԿՑՎԱԾ ՏԱՐԱԾՔԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ, 0․5545 ՀԵԿՏԱՐ ԵՎ 0․4784 ՀԵԿՏԱՐ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈԻԹՅԱՆԸ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 12-րդ մասով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, 63-րդ հոդվածի 2-րդ պարվերության 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման N 1 հավելվածով  հաստատված Կարգի 60-րդ կետի և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2025 թվականի սեպտեմբերի 23-ի N 2/փ-304 դրական եզրակացությունն ու Կապան համայնքի ղեկավարի  առաջարկությունը,                                                                                        Կապան համայնքի ավագանին որոշում  է.

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքը (Ագարակ բնակավայրը) ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Սյունիք-1 համակցված տարածական պլանավորման փաստաթղթում կատարել փոփոխություններ և  պետական սեփականություն հանդիսացող 0.5545 հա  մակերեսով (կադաստրային ծածկագիր 09-008-0109-0001) անտառային նշանակության թփուտները և  համայնքային սեփականություն հանդիսացող 0.4784 հեկտար ( կադաստրային ծածկագրեր 09-008-0109-0018-0․1856 հա, 09-008-0109-0019-0․1421 հա, 09-008-0109-0020- 0․1507հա) մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողերը  փոխադրել հատուկ նշանակության հողերի կատեգորիա։

2․Սույն որոշման 1-ին կետով հատուկ նշանակության հողերի կատեգորիա փոխադրված համայնքային սեփականություն հանդիսացող 0․4784 հա հողամասը, պաշտպանական նպատակներով օգտագործելու համար, անհատույց սփականության իրավունքով (նվիրատվություն) օտարել Հայաստանի Հանրապետությանը։

3.Համայնքի ղեկավարին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ձեռնարկել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: 

   4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(17.81 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner