Այսօր: Ուրբաթ, 27 Սեպտեմբերի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 28
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2019 թվականի N_
ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 8 ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 17-րդ հոդվածներով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը նիստի օրակարգը հաստատելու մասին, համայնքի ավագանին    ո ր ո շ ու մ  է.

Հաստատել Կապան համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 8  հերթական  նիստի օրակարգը.

1.Կապան համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 145-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

2.Կապան համայնքում տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու  մասին

3.Կապան համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին

4.Կապանի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին

5.Կապան համայնքում ճանապարհային երթևեկության կազմակերպման սխեման հաստատելու մասին

6.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն հանդիսացող տրանսպորտային միջոցները «Կապանի կոմունալ ծառայություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը անհատույց սեփականության իրավունքով հանձնելու մասին

7.Համայնքի սեփականություն հանդիսացող գույքը` Եղեգ գյուղի 4-րդ փողոց, թիվ 9 հասցեում գտնվող բնակելի տունը 0.2543 հա մակերեսով հողամասով անհատույց  /նվիրատվության կարգով/ օտարելու մասին

8.Կապան համայնքի ավագանու 2016 թվականի մայիսի  04-ի թիվ 16-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին

9.Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատաման իրավունքի տրամադրման կամ հողի վարձակալության պայմանագրերի գործողության ժամկետները երկարացնելու և (կամ) վարձավճարները փոփոխելու մասին

10.Համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի վարձակալության և հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրերից ծագած պարտավորությունները ներելու մասին

11.Համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ Կապան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 29/40 հասցեում գտնվող  7.0  քառ.մ  ոչ բնակելի տարածքը հրապարակային սակարկություններով օտարելու մասին

12.Համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ Կապան քաղաքի Մ. Հարությունյան փողոցի թիվ 8/63 հասցեում գտնվող 17.12 քառ.մ տարածքը հրապարակային սակարկություններով օտարելու մասին

13.Կապան համայնքի վարչական տարածքում, համայնքային սեփականություն հանդիսացող, Կապան համայնքի Գործարանային փողոցի  թիվ 4/28 և 4/29  հասցեներում գտնվող «բնակավայրերի նշանակության օբյեկտների» կատեգորիայի «ընդհանուր օգտագործման օբյեկտների» գործառնական նշանակության  0.00314 հա  և 0.0637 հա հողամասերը «Չաարատ Կապան» ՓԲ ընկերությանը  սահմանափակ օգտվելու իրավունքով /սերվիտուտ/ տրամադրելու մասին

14.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն հանդիսացող, Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի  26/12 հասցեում գտնվող հողամասը աճուրդային կարգով  օտարելու մասին

15.Կապան համայնքի վարչական սահմաններում գտնվող,  «անհայտ» քաղաքացիների որպես սեփականություն փոխանցված հողամասերը համայնքային սեփականություն ճանաչելու մասին

16.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն հանդիսացող Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի  27/10 հասցեում գտնվող հողամասը աճուրդային կարգով  օտարելու մասին

17.Կապան համայնքի վարչական տարածքում, համայնքային  սեփականություն  հանդիսացող,  համայնքի Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի թիվ 3 և 4 շենքերի միջանկյալ հատվածում գտնվող բնակավայրերի նշանակության հասարակական  կառուցապատման  0.00550 հա հողամասը  ուղղակի վաճառքի միջոցով Դավիթ Դավթյանին օտարելու մասին

18.Հողամասի  նպատակային նշանակության  փոփոխության նպատակով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Սյունիք բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում նախատեսվող փոփոխությանը  հավանություն տալու մասին

19.Սյունիքի մարզի Կապան համայնքի /բնակավայրի/ գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելու և համայնքային  սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից  2.21 հա արոտավայրի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին

20.Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելու և համայնքի վարչական սահմաններում  արդյունաբերական օբյեկտների հողերի հողատեսքի  նպատակային նշանակությունը փոխելու մասին

21.Սյունիքի մարզի Կապան համայնքի /բնակավայրի/ գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելու և համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության այլ հողերից 0.44հա հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին

22.Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի գլխավոր հատակագծին համապատասխան  հողամասերի նպատակային նշանակությունը փոխելու մասին

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՆԵԼԼԻ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(18.14 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner