Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 77-րդ հոդվածի 3-րդ մասով և հաշվի առնելով «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի կողմից համայնքին սեփականության իրավունքով հանձնված՝ 2,764,750 (երկու միլիոն յոթ հարյուր վաթսունչորս հազար յոթ հարյուր հիսուն) ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ գույքը համայնքի ղեկավարի կողմից գույքագրման փաստաթղթերում ներառելու հանգամանքը, համայնքի ավագանին որոշում է. Հաստատել՝ համայնքի ղեկավարի կողմից համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Համայնքի սեփականություն համարվող գույքի 2018 թվականի գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին» N141-Ա որոշման թիվ 1 հավելվածում (համայնքապետարանի հիմնական միջոցներում) կատարված փոփոխությունները` համաձայն հավելվածի։ |