Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով և մինչև վերջինիս ուժի մեջ մտնելը գործող Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգը հաստատելու մասին» N 731-Ն որոշման հավելվածով հաստատված Կարգի 2-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված Կարգի 50-րդ կետի, հիմք ընդունելով որակավորում ունեցող անձի կողմից տրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը /ծածկագիր 2023ZPZZRB/ և հաշվի առնելով Անահիտ Վանյանի դիմումը, կից փաստաթղթերը, ո ր ո շ ու մ ե մ
1. Կապան համայնքի Կապան քաղաքի Հալիձոր թաղամասի թիվ 19 շենքի հարևանությամբ գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.00319 հա հողամասում կառուցված ինքնակամ կառույցի, 31․9 քառ․մ արտաքին /28․0 քառ․մ ներքին/ մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչել Կապան համայնքի սեփականությունը։
2. Համայնքային սեփականություն հանդիսացող 0.00319 հա մակերեսով հողամասում գտնվող ինքնակամ շինությանը տրամադրել հասցե՝ ՀՀ Սյունիքի մարզ, Կապան համայնք, ք. Կապան, Հալիձոր թաղամաս, թիվ 19/5։
3.Սույն որոշումը, հողամասի և շինության՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ՀՀ կառավարության առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հրամանով հաստատված ձևի հատակագծերը՝ դիմումի հետ միասին ներկայացնել ՀՀ կադաստրի կոմիտե՝ օրենքով սահմանված կարգով իրավունքների պետական գրանցում կատարելու համար։