Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, համաձայն 12 հունիս 2023 թվականի հունիսի 12-ի թիվ 10 և թիվ 11 եռակողմ պայմանագրերի և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է. 1․ ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն հանդիսացող գույքն անհատույց սեփականության իրավունքով հանձնել «Կապանի թիվ 10 ՆՈՒՀ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն Հավելվածի։
2․ Համայնքի ղեկավարին՝ ապահովել «Կապանի թիվ 10 ՆՈՒՀ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հետ սույն որոշման առաջին կետից բխող պայմանագրի կնքումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից։
|