Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, 2021 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով և մինչև վերջինիս ուժի մեջ մտնելը գործող Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգը հաստատելու մասին» N 731-Ն որոշման հավելվածով հաստատված Կարգի 2-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N 912-Ն որոշման հավելվածով հաստատված Կարգի 9-րդ, 10-րդ, 11-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված Կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված Կարգի 50-րդ կետի, Կապան համայնքի ավագանու 2024թվականի փետրվարի 14-ի թիվ 23-Ա որոշման, հիմք ընդունելով «ՐՈՒԼՐ» ՍՊ ընկերության 21․04․2025թ․ եզրակացությունը, որակավորում ունեցող անձի կողմից տրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը /ծածկագիր 2022T65DUL/ և հաշվի առնելով Կամո Համբարձումյանի դիմումը. որոշում եմ
1. Համայնքային սեփականություն հանդիսացող, Կապան քաղաքի «Բաղաբերդ» այգեգործական ընկերության տարածքում գտնվող բնակավայրերի նշանակության 0․13288 հա խառը կառուցապատման հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել բնակելի կառուցապատման հողերի:
2. Կապան համայնքի Կապան քաղաքի «Բաղաբերդ» այգեգործական ընկերության տարածքում բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 0.13288 հա հողամասում Կամո Վահեի Համբարձումյանի կողմից ինքնակամ կառուցված 23․2 քառ․մ արտաքին /17․9 քառ․մ ներքին/ մակերեսով օժանդակ շինույթունը, 27․8 քառ․մ մակերեսով հարթակը, 39․3 քառ․մ արտաքին /12․3 քառ․մ և 16 քառ․մ ներքին/ մակերեսով շոգեբաղքնիքը և լողավազանը, 40․4 քառ․մ մակերեսով հարթակը, 5․66 քառ․մ և 6․38 քառ․մ մակերեսներով պարիսպները, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը և վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ճանաչել օրինական և համարել համայնքային սեփականություն` առանձնացնելով 0.13288 հա սպասարկման հողամաս:
3. Սույն որոշման 2-րդ կետում նշված շինությանը տրամադրել հասցե՝ ՀՀ, Սյունիքի մարզ, Կապան համայնք, «Բաղաբերդ» այգեգործական ընկերության թաղամաս, թիվ 26/30։