Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 12-րդ մասով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 46-րդ հոդվածով, 57-րդ հոդվածի 1-ինկետով, 76-րդ հոդվածի 5-րդ կետով, 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի, 46.2 կետի «թ» ենթակետի և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, հիմք ընդունելով էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից 2012 թվականի նոյեմբերի 27-ին տրված ԼՎ-183 լեռնահատկացման ակտը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի 2015 թվականի օգոստոսի 25-ի փոփոխությունը, ՀՀ տարածքային կառվարման և ենթակառուցվածքների նախարարի 21․10․2022թ․ N 2911-Ա հրամանը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է․ 1․ Համաձայնություն տալ ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Գեղանուշ գյուղի Հղեն այգ թաղամաս թիվ 12 հասցեում պետական սեփականություն հանդիսացող, 5․066 հեկտար մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիայի արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողամասը /կադաստրային ծածկագիր 09-025-0205-0060/ առանց մրցույթի կառուցապատման իրավունքով մինչև 2050 թվականի ապրիլի 1-ը Կապանի լեռնահարստացման կոմբինատ ՓԲ ընկերությանը տրամադրելուն, որպես պոչամբարի սպասարկման հողամաս տարեկան վարձավճար սահմանելով մեկ հեկտար հողամասի համար` 1 033 690 /մեկ միլիոն երեսուներեք հազար վեց հարյուր իննսուն/ դրամ:
2. Համայնքի ղեկավարին՝ իրականացնել սույն որոշումից բխող գործառույթները օրենսդրությամբ սահմանված կարգով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|