Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված Կարգի 50-րդ կետի, հաշվի առնելով Մխիթար Աղայանի դիմումը և կից փաստաթղթերը, ո ր ո շ ու մ ե մ․
Սեփականության իրավունքով Մխիթար Աշոտի Աղայանին պատկանող, Կապան համայնքի Խդրանց գյուղում գտնվող, 1207․0 հա մակերեսով բնակավայրերի նշանակության տնամերձ հողամասին տրամադրել հասցե՝ ՀՀ Սյունիքի մարզ, Կապան համայնք, գյուղ Խդրանց, 1-ին փողոց, թիվ 25/2 հողամաս։