Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով քաղաքացի Օֆիկ Բախշյանի 02․12․2024թ․ դիմումը և Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը,Կապան համայնքի ավագանին որոշում է. 1.Համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ Կապան քաղաքի Ձորք թաղամասի թիվ 7/6 հասցեում գտնվող 15․4 քառ․մետր խանութը 0․002 հա սպասարկման հողամասով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 17072024–09–0042) 2 (երկու) տարի ժամկետով, ամսական 9240 /ինը հազար երկու հարյուր քառասուն/ ՀՀ դրամ վարձավճարով, վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրել Օֆիկ Բախշյանին։
2.Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:
3.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից ։
|