Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է. 1․ Կապան համայնքի սեփականություն հանդիսացող ՄԱԶ-6912С3-314 մակնիշի 061 CA 61 պետ․ համարանիշի (թողարկման տարեթիվը՝ 2021թ․) ջրցան մեքենան սեփականության իրավունքով հանձնել «Կապան քաղաքի կոմունալ ծառայություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը։
2․ Ուժը կորցրած ճանաչել ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու 2021 թվականի հուլիսի 09-ի «Հայասատանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն հանդիսացող ՄԱԶ-6912С3-314 մակնիշի ջրցան մեքենան «Կապանի կոմունալ ծառայություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին» թիվ 71-Ա որոշումը։
3․ Համայնքի ղեկավարին՝ ապահովել «Կապան քաղաքի կոմունալ ծառայություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հետ սույն որոշման առաջին կետից բխող պայմանագրի կնքումը:
3. Սույն որոշման առաջին կետում նշված մեքենայի հաշվառումից հանման և պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացնել «Կապանի կոմունալ ծառայություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
|