Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է.
1․ Կապան համայնքի սեփականություն հանդիսացող МУСОРАВОЗ KO-440B шасси КАМАЗ-53605-773950-48 մակնիշի 636 CC 61 հաշվառման համարանիշի (նույնականացման համարը՝ XVL483206K0000614, 2019թ․) աղբատար մեքենան անհատույց սեփականության իրավունքով հանձնել «Կապան քաղաքի կոմունալ ծառայություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը։
2․ Համայնքի ղեկավարին՝ ապահովել «Կապան քաղաքի կոմունալ ծառայություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հետ սույն որոշման առաջին կետից բխող պայմանագրի կնքումը:
3. Սույն որոշման առաջին կետում նշված մեքենայի հաշվառումից հանման և պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացնել «Կապանի կոմունալ ծառայություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին: