Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 32-րդ կետով և 77-րդ հոդվածի 3-րդ մասով և հաշվի առնելով սեփականության իրավունքով նվիրատվությամբ, համայնքի բյուջեով և սուբվենցիոն ծրագրով ձեռք բերված ակտիվները՝ այսուհետ որպես գույք, Կապան համայնքի ղեկավարի կողմից գույքագրման փաստաթղթերում ներառելու հանգամանքը, Կապան համայնքի ավագանին որոշում է. Հաստատել՝ Կապան համայնքի ղեկավարի կողմից Կապան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն համարվող գույքի 2022 թվականի գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին» N 184-Ա որոշման թիվ 1 հավելվածում (համայնքապետարանի հիմնական միջոցներում) կատարված փոփոխությունները` համաձայն հավելվածի։ |