Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 26)-րդ կետով, 3)-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության 10 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. Կապան քաղաքային համայնքի ավագանու 2013 թվականի դեկտեմբերի 25-ի «Կապան քաղաքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 135-Ա որոշման 1-ին կետի 19) ենթակետով հաստատված «Աթլետիկայի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը» հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝ 1. Աղյուսակի 1-ին բաժնում՝ 1) 7-րդ տողի «միավորը» սյունակում «1» թիվը փոխարինել «2» թվով: 2) «ընդամենը» տողում « 11 691000» թվերը փոխարինել «12 750600» թվերով: 2. Աղյուսակի «ընդհանուր» տողում «20 1276000» թվերը փոխարինել «21 1335600» թվերով: |