Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասի, 468-րդ հոդվածի 1-ին և 1․1-րդ մասերի, Պետական /համայնքային/ սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին 2023 թվականի նոյեմբերի 03-ին կնքված պայմանագրի (այսուհետ նաև Պայմանագիր) 9․1․ կետի և հաշվի առնելով «Պրես Ստենդ» ՍՊԸ տնօրեն Է․Խանզադյանի դիմումը և Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է. 1․ Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան ք․ Հալիձոր թաղամասի 2/10 հասցեում գտնվող 0,0006 հա մակերեսով հողամասը ոչ հիմնական շինություն՝ տաղավար տեղադրելու նպատակով կառուցապատման իրավունքով «Պրես Ստենդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ ի դեմս տնօրեն Էդգար Խանզադյանի, տրամադրելու մասին 2023 թվականի նոյեմբերի 03-ին կնքված պայմանագրի 2-րդ կետում կատարել փոփոխություն՝ «4 /չորս/ տարի» բառերը փոխարինելով «7 /յոթ/ տարի» բառերով։
2․ «Պրես Ստենդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ ի դեմս տնօրեն Էդգար Խանզադյանի, հետ կնքել համաձայնագիր՝ Պայմանագրում փոփոխություն կատարելու վերաբերյալ։
3․ Սահմանել, որ Պայմանագրում փոփոխություն կատարելու վերաբերյալ համաձայնագրի կնքման և դրանից ծագող իրավունքների պետական գրանցման հետ կապված բոլոր ծախսերն իրականացվելու են վարձակալ՝ «Պրես Ստենդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջոցների հաշվին:
4. Համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ապահովել սույն որոշման կատարումը։
|