Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով քաղաքացի Կարեն Սահակյանի 02․12․2024թ․ դիմումը և Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է. 1.Համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ Կապան քաղաքի Շահումյան փողոց, թիվ 9/16 հասցեում գտնվող 12․54 քառ․մետր տաղավարը 0․0014 հա սպասարկման հողամասով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 26072024–09–0004) 2 (երկու) տարի ժամկետով, ամսական 10040 /տասը հազար քառասուն/ ՀՀ դրամ վարձավճարով, վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրել Կարեն Սահակյանին։
2.Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:
3.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|