Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով, Հայաստանի Հանարպետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տարամադրման կարգը հաստատելու մասին» N 1708-Ն որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 12-րդ կետով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել ներկայացնելու «Կողային բարձման երկու աղբատար մեքենայի ձեռքբերում» ծրագրի հայտը, համաձայն հավելվածի։
2. Սուբվենցիայի ստացման համար գործող կարգով կազմել և ՀՀ Սյունիքի մարզպետարան ներկայացնել «Կողային բարձման երկու աղբատար մեքենայի ձեռքբերում» ծրագրի ամբողջական փաթեթը։ |