Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով, Հայաստանի Հանարպետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տարամադրման կարգը հաստատելու մասին» N 1708-Ն որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 12-րդ կետով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1.Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել ներկայացնելու ծրագրերի հայտերը, համաձայն հավելվածների՝
1) «Կապան քաղաքի բազմաբնակարան շենքերի հարթ և լանջավոր տանիքների նորոգում» ծրագրային հայտ, հավելված 1։
2) «Կապան քաղաքի հասարակական շենքերի /արվեստի թանգարան, Ձորք թաղամասի ակումբ-գրադարան, ՔԿԱԳ գրասենյակ» ծրագրային հայտ, հավելված 2։
3) «Կապան համայնքի Եղվարդ գյուղի խմելու ջրագծի կառուցում և Ագարակ գյուղի ջրագծի վերանորոգում ու ՕԿՋ-ի կառուցում, խմելու ջրի ներքին ցանցի կառուցում» ծրագրային հայտ, հավելված 3։
4) «Կապան համայնքի Կապան քաղաքի թիվ 8 և Դավիթ Բեկ բնակավայրի նախադպրոցական ուսումնական հաստատությունների շենքերի վերանորոգում և Վարդավանք բնակավայրում այլընտրանքային ՆՈՒՀ-ի համար նախատեսվող շենքի նորոգում» ծրագրային հայտ, հավելված 4։
5) «Կապան համայնքի /Կապան, Գեղանուշ և Արծվանիկ բնակավայրեր/ ներհամայնքային ճանապարհների, փողոցների, մայթերի և բակերի հիմնանորոգում» ծրագրային հայտ, հավելված 5։
2. Սուբվենցիայի ստացման համար գործող կարգով կազմել և ՀՀ Սյունիքի մարզպետարան ներկայացնել ծրագրերի ամբողջական փաթեթները։
|