Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29)-րդ կետով, Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1)-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ և հաշվի առնելով ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2020 թվականի հունվարի 10-ի թիվ 1/փ-1 դրական եզրակացությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի գլխավոր հատակագծում կատարել փոփոխություն և ֆիզիկական անձի սեփականություն հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների՝ «արդյունաբերական օբյեկտների» հողերից 0.03447 հա և բնակավայրերի նշանակության այլ հողերից 0.03263 հա հողամասերը (կադաստրային ծածկագիր 09-001-0511-0233) փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա՝ «էներգետիկայի հողեր» գործառնական նշանակությամբ:
2. Համայնքի ղեկավարին՝
1) ապահովել հողամասի նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքի տարբերության գանձումը, եթե հողամասի նպատակային նշանակության փոփոխումից հետո դրա կադաստրային արժեքն ավելի բարձր է, քան մինչև փոփոխումը,
2) սույն կետի 1-ին ենթակետով գանձված ֆինանսական միջոցներն ուղղել համայնքի բնակավայրերի հողերի օգտագործման սխեմաների կամ գլխավոր հատակագծերի կազմմանը: