Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, համաձայն 2023 թվականի ապրիլի 25-ի թիվ 07 և 25 մայիս 2023թ.-ի թիվ 09 եռակողմ պայմանագրերի և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է. 1․ ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն հանդիսացող գույքն անհատույց սեփականության իրավունքով հանձնել «Կապանի թիվ 3 ՆՈՒՀ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն Հավելվածի։
2․ Համայնքի ղեկավարին՝ ապահովել «Կապանի թիվ 3 ՆՈՒՀ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հետ սույն որոշման առաջին կետից բխող պայմանագրի կնքումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից։
|