Այսօր: Հինգշաբթի, 2 Մայիսի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 174
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

03 հունիսի 2021 թվականի N 50-Ա

ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի ԹԻՎ 5 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 17-րդ հոդվածներով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը նիստի օրակարգը հաստատելու մասին, Կապան համայնքի ավագանին    որոշում  է.

Հաստատել Կապան համայնքի ավագանու 2021 թվականի հունիսի 3-ի թիվ 5  արտահերթ  նիստի օրակարգը.

 

Հաստատել Կապան համայնքի ավագանու 2021 թվականի հունիսի 3-ի թիվ 5  արտահերթ  նիստի օրակարգը.

1․ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ) ստանալու նպատակով 2021 թվականին բյուջետային ծրագրավորման հայտեր ներկայացնելուն համաձայնություն տալու մասին

2․ Համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ Կապան համայնքի Կապան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 35/56 հասցեում գտնվող 5.8 քառ.մ մակերեսով տարածքը հրապարակային սակարկություններով օտարելու մասին

3․ Համայնքի սեփականություն հանդիսացող գույքը` Ներքին Հանդ բնակավայրի  2-րդ փողոցի թիվ 12 շենքի թիվ 2  բնակարանը  անհատույց (նվիրատվության կարգով) օտարելու մասին

4․ Գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով հողամասերը վարձակալության հանձնելու մասին պայմանագրից ծագած պարտավորությունները ներելու մասին

5․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Գեղանուշ, Սյունիք և Օխտար գյուղերում փողոցները  անվանակոչելու մասին

6. Սյունիքի մարզի Կապան համայնքի վարչական սահմաններում (Նորաշենիկ բնակավայր) գտնվող  0.8101 հա  հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին

7. Սյունիքի մարզի Կապան համայնքի վարչական սահմաններում (Նորաշենիկ բնակավայր) գտնվող  0.89747 հա  հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին

8. Սյունիքի մարզի Կապան համայնքի վարչական սահմաններում (Սյունիք բնակավայր) գտնվող  0.76338 հա  հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին

9. Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի  գլխավոր հատակագծում փոփոխություններ կատարելու և 0.73872 հա հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին

10․ Սյունիքի մարզի Կապան համայնքի վարչական սահմաններում (Անտառաշատ բնակավայր) գտնվող  0.02256 հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին

11․ Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի  գլխավոր հատակագծում փոփոխություններ կատարելու և 0.73872 հա հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին

12․ Սյունիքի մարզի Կապան համայնքի վարչական սահմաններում (Արծվանիկ բնակավայր) գտնվող  հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու և <<Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ>> ՓԲ ընկերությանը կառուցապատման իրավունքով հողամաս հատկացնելու մասին

13․ Սյունիքի մարզի Կապան համայնքի վարչական սահմաններում (Չափնի բնակավայր) գտնվող  հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու և <<Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ>> ՓԲ ընկերությանը կառուցապատման իրավունքով հողամաս հատկացնելու մասին

14․ Սյունիքի մարզի Կապան համայնքի վարչական սահմաններում (Սևաքար բնակավայր) գտնվող  հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու և <<Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ>> ՓԲ ընկերությանը կառուցապատման իրավունքով հողամաս հատկացնելու մասին

15․ Սյունիքի մարզի Կապան  համայնքի ավագանու 2007 թվականի հոկտեմբերի  05-ի  N 42-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին 

16․Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի  գլխավոր հատակագծում փոփոխություններ կատարելու և 0.1693 հա հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին

 


Կողմ -10

ԱՆՏՈՆՅԱՆ ԱՐԵՆ

ԱՍՐՅԱՆ ՎԱՉԵ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԻԼԵՆ

ԴԱՎԹՅԱՆ ՆԱՐԵԿ

ԴԱՎԹՅԱՆ ՇԱՆԹ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՄԱՆԱՍ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԿԱՄՈ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՀԱՅԿ

ՄԵՍՐՈՊՅԱՆ ՆԱՊՈԼԵՈՆ

ՄՈՎՍԻՍՅԱՆ ԺԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(38.65 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner