Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 48-րդ, 481-րդ, 50-րդ, 76-րդ և 81-րդ հոդվածներով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 286, 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի հողերի կադաստրային գնահատման կարգը, տարածագնահատման /գտնվելու վայրի/ գոտիականության գործակիցները և սահմանները հաստատելու մասին» թիվ 1746-Ն, 1997 թվականի հուլիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական նշանակության և անօգտագործելի հողերի պետական հողային կադաստրի տվյալները հաստատելու մասին» թիվ 237 որոշումների և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության կողմ, դեմ, ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն ուղղակի կառուցապատման և /կամ/ վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու դեպքում ըստ տարածագնահատման գոտիների սահմանել տարեկան վարձավճարների հետևյալ չափերը`
|
Ողղակի կառուցապատման և/կամ վարձակալության տրամադրվող հողամասերի մակերեսները
|
Տարեկան վարձավճարի չափըչափը 1 քառ. մետրիհամար, ըստտարածագնահատմանգոտիների /դրամ/
|
X
|
XI
|
XII
|
XIII
|
XIV
|
XV
|
XVI
|
1
|
Մինչև 0.002 հա-ը ներառյալ մակերեսով հողամասերի յուրաքանչյուր քառակուսի մետրի համար
|
2160
|
1730
|
1300
|
440
|
290
|
190
|
140
|
2
|
0.002 հա-ից մինչև 0,05 հա-ը ներառյալ մակերեսով հողամասերի` 0.002 հա-ը գերազանցող յուրաքանչյուր քառակուսի մետրի համար
|
580
|
460
|
350
|
120
|
80
|
50
|
40
|
3
|
0,05 հա-ից ավել մակերեսով հողամասերի՝ 0,05 հա-ը գերազանցող յուրաքանչյուր քառակուսի մետրի համար
|
90
|
70
|
50
|
40
|
30
|
20
|
10
|
2. Համայնքի վարչական սահմաններում ընդգրկված հողամասերը ուղղակի կառուցապատման և /կամ վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու դեպքում սահմանել հետևյալ գործակիցները`
2.1 հասարակական նշանակության օբյեկտների համար`
2.1.1 հանրային սննդի և ժամանցի կազմակերպման համար` 1.5
2.1.2 առևտրի, կենցաղային ծառայությունների և ավտոտեխսպասարկման կետերի կազմակերպման համար 1.2
2.1.3 հանգստի և զբոսաշրջության կազմակերպման համար 1.0
2.1.4 ավտոտնակների, օժանդակ շինությունների համար 0.35
2.2 Արտադրական նշանակության օբյեկտների համար` 0.8
2.3 բարեկարգման, կանաչապատման համար՝ 0,35
2.4 Այլ նպատակով օգտագործման տրամադրելու դեպքում 1.0
4. Կնքվող պայմանագրերում նախատեսել, որ
1) Տարեկան վճարը ենթակա է վճարման յուրաքանչյուր ամիս հավասար չափերով:
2) վարձավճարի վճարման ժամկետ սահմանվում է պարտավորությունների ծագման ամսվան հաջորդող ամսվա 15-ը:
3) վարձավճարի վճարումը պայմանագրով նախատեսված ժամկետից ուշացնելու դեպքում վարձակալի համար սահմանվում է տույժ՝ ուշացման յուրաքանչյուր օրվա համար՝ չմուծված վճարի գումարի 0.05 %-ի չափով:
4) վարձակալի կողմից վարձավճարը ավելի քան 183 օր ուշացնելու դեպքում վարձատուն իրավունք է ստանում քննարկել կնքված պայմանագրի նպատակահարմարությունը և միակողմանի լուծել այն:
5) ավագանու կողմից վարձավճարների չափերի փոփոխության դեպքում կնքված պայմանագրերի վարձավճարները ոչ ավելի հաճախ, քան յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ, համայնքի պահանջով ենթակա են վերանայման՝ համաձայն տվյալ պահին գործող դրույքաչափերի
5. Առաջարկել համայնքի ղեկավարին մինչև 2018 թվականի փետրվարի ---ը կնքված հողամասերի վարձակալության և կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրերում վարձավճարի վճարումը պայմանագրով նախատեսված ժամկետից ուշացնելու համար սահմանված տույժի հաշվարկման դրույքաչափը սույն որոշման 4-րդ կետի 3)-րդ ենթակետով սահմանված դրույքաչափը գերազանցելու դեպքում պայմանագրային կողմի հետ համաձայնեցնելով՝ 2018 թվականի հունվարի 1-ից սկսած տույժերի հաշվարկները իրականացնել 0,05% դրույքաչափով:
6. Թույլատրել համայնքի ղեկավարին` համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը սահմանափակ օգտագործելու իրավունքով /սերվիտուտ/ տրամադրելու դեպքում, ըստ հողերի տարածագնահատման /գտնվելու վայրի/ գոտիականության գործակիցների, վարձավճար սահմանել առանձին որոշումներով` ոչ պակաս, քան կադաստրային արժեքի 2 տոկոսի չափով:
7. Ուժը կորցրած ճանաչել Կապան քաղաքային համայնքի ավագանու 2015 թվականի դեկտեմբերի 21-ի «Համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական և համայնքային սեփականություն համարվող հողամասերն ուղղակի կառուցապատման և /կամ/ վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու վարձավճար սահմանելու մասին» թիվ 81-Ն որոշումը:
8. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: |