Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42)-րդ կետով, ՀՀ ընտանեկան օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ մասով, <<Իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 72-րդ հոդվածով, համաձայն Հայաստանի Հանրապետության Կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի <<Խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 24-ի N 164-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին>> թիվ 631-Ն որոշման հավելվածի 11-րդ կետի և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության կողմ, դեմ, ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել ՀՀ Սյունիքի մարզի Կապանի համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի հետևյալ կազմը՝
Աշոտ Հայրապետյան - համայնքի ղեկավար, հանձնաժողովի նախագահ,
Նելլի Շահնազարյան - աշխատակազմի քարտուղար, հանձնաժողովի անդամ
Աննա Մկրտչյան – քարտուղարության բաժնի առաջատար մասնագետ, հանձնաժողովի քարտուղար,
Մայա Միրզոյան – «Կապան քաղաքի մանկական կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն, հանձնաժողովի անդամ
Աննա Ոսկանյան – Սյունիքի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների պաշտպանության բաժնի պետ, հանձնաժողովի անդամ
Ռուզաննա Գալստյան - սոցիալական ծառայության տարածքային գործակալության մասնագետ, հանձնաժողովի անդամ
Էռնա Պետրոսյան - «Կապան քաղաքի մանկական կենտրոն» ՀՈԱԿ-ի սոցիալական աշխատող, հանձնաժողովի անդամ
Սաթինե Հարությունյան – «Կապան քաղաքի մանկական կենտրոն» ՀՈԱԿ-ի իրավաբան, հանձնաժողովի անդամ
Անուշ Մեժլումյան – <<Վորլդ Վիժն Հայաստան>> զարգացման և բարեգործական միջազգային կազմակերպության անդամ, հանձնաժողովի անդամ
2. Ուժը կորցրած ճանաչել Կապան քաղաքային համայնքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 13-ի «Կապանի քաղաքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի կազմը հաստատելու մասին» թիվ 100-Ա որոշումը: |