Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված Կարգի 50-րդ, 62-րդ և 65-րդ կետերի, հաշվի առնելով Սուրեն Համբարձումյանի դիմումը և կից փաստաթղթերը, ո ր ո շ ու մ ե մ․
Վերահասցեավորել սեփականության իրավունքով Սուրեն Համբարձումյանին պատկանող, Կապան համայնքի Կապան քաղաքի «Սարահարթ» այգեգործական ընկերության թաղամասում գտնվող 0․0418 հա մակերեսով հողամասը (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականում՝ Սյունիքի մարզ ք․Կապան Սարահարթ 1 հողամաս) և տրամադրել նոր հասցե՝ ՀՀ Սյունիքի մարզ, Կապան համայնք, ք․ Կապան, «Սարահարթ» այգեգործական ընկերության թաղամաս, թիվ 1 հողամաս։