Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ մասի և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է. 1․ Կապանի քաղաքապետի 2005 թվականի հուլիսի 21-ի N 407 որոշման հիման վրա 2005 թվականի օգոստոսի 16-ին Լարիսա Հարությունյանի հետ կնքված և պետական գրանցում ստացած հողի վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգել 10 (տաս) տարի ժամկետով։
2․ Լարիսա Հարությունյանի հետ կնքել համաձայնագիր՝ 2005 թվականի օգոստոսի 16-ին կնքված և նոտարական կարգով վավերացված հողի վարձակալության պայմանագրում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու վերաբերյալ։
3․ Սահմանել, որ հողի վարձակալության պայմանագրում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու վերաբերյալ համաձայնագրի կնքման և դրանից ծագող իրավունքների պետական գրանցման հետ կապված բոլոր ծախսերն իրականացվելու են վարձակալ՝ Լարիսա Հարությունյանի միջոցների հաշվին:
4. Համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ապահովել սույն որոշման կատարումը։ |