Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 63-րդ հոդվածի, 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Օխտար գյուղի Հովվի թաղամաս թիվ 6/1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության «բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.06 հա հողամասը (կադաստրային ծածկագիրը` 09-113-0102-0008)` բնակելի տան ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքի միջոցով օտարել Ալինա Կամոյի Հայրապետյանին 55440 (հիսունհիւնգ հազար չորս հարյուր քառասուն) դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով:
2. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|