Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ կետի, 63-րդ հոդվածի, 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 23/5 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության «հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 0.006 հա հողամասը (կադաստրային ծածկագիրը` 09-001-0511-0122)` ուղղակի վաճառքի միջոցով օտարել Գարիկ Գրիշայի Օհանյանին 173250 (մեկ հարյուր յոթանասուներեք հազար երկու հարյուր հիսուն) դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով որպես գնման նախապատվության իրավունք ունեցող անձի:
2. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|