Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 34-րդ և 37-րդ հոդվածներով, "Փախստականների և ապաստանի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող Թամիմ Ռահիմիի ներկայացուցիչ Անուշ Շահրամանյանի դիմումը, որպես Կապան համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմին՝ որոշում եմ՝
Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող Թամիմ Ռահիմիին /Աֆղանստանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, ծնվ. 01.01.2092թ., Հայաստանի Հանրապետությունում ճամփորդական փաստաթուղթ՝ AA009966, տրված 05․03․2023թ․ PVD MIA RA կողմից/ նշանակել իր քրոջ որդու՝ Ահմադ Ռահիմիիի /ծնվ. 21.03.2011թ.,Աֆղանստանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, Հայաստանի Հանրապետությունում ճամփորդական փաստաթուղթ՝ AA 010809, տրված 15․01․2025թ․ PVD MIA RA կողմից-ի կողմից/ նկատմամբ խնամակալ: