Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, 78-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 202-րդ հոդվածի 6-րդ մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր քարտուղարի 2019 թվականի դեկտեմբերի 12-ի N 02/15.1/8763-2019 գրությունը և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1.Կապան համայնքի Կապան քաղաքի՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում կառուցված, Ձորք թաղամասի թիվ 22 հասցեում գտնվող 1312.7 քառ.մետր ընդհանուր մակերեսով շենք-շինությունները համարել համայնքային սեփականություն՝ համապատասխան փոփոխություններ կատարելով համայնքի գույքագրման փաստաթղթերում և ընդգրկել համայնքի հաշվեկշռում:
2. Համայնքի ղեկավարի պաշտոնակատարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:
|