2014 թվականի N_ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԳՈՒՅՔԸ` ՇԻՆԱՐԱՐՆԵՐԻ ՓՈՂՈՑԻ 4/42 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 244.3 ՔԱՌ.Մ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔԸ <<ԿԱՊԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ>> ՓԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՄՇՏԱԿԱՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 20)-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 36-րդ գլխի, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության 2013 թվականի հուլիսի 22-ի թիվ 05-228 գրությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության 10 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.1.Համայնքի սեփականություն համարվող գույքը` Շինարարների փողոցի թիվ 4/42 հասցեում գտնվող 244.3 քառ.մ ոչ բնակելի տարածքը /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 26122013-09-0016/ մշտական անհատույց օգտագործման հանձնել «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությանը՝ ընտանեկան բժշկի գրասենյակ օգտագործելու նպատակով: 2. Սույն որոշումից բխող գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության միջոցների հաշվին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով: |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
|
|
|
Նախագծի քննարկման արձանագրությունը |
|
|
|