Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 63-րդ հոդվածի, 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի Արփիկ թաղամաս թիվ 68/1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության «բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.03331 հա հողամասը (կադաստրային ծածկագիրը` 09-001-0246-0164)` որպես ավել օգտագործվող հողամաս` ուղղակի վաճառքի միջոցով օտարել Մարիետա Անուշավանի Պողոսյանին 171480 (մեկ հարյուր յոթանասունմեկ հազար չորս հարյուր ութսուն) դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով:
3.Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|