Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, 2021 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով և մինչև վերջինիս ուժի մեջ մտնելը գործող Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգը հաստատելու մասին» թիվ 731-Ն, 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն, ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշումների, հիմք ընդունելով «ՀԱԲՇԻՆ ՆԱԽԱԳԻԾ» ՍՊ ընկերության 01.12.2023թ․ եզրակացությունը, որակավորում ունեցող անձի կողմից տրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը /ծածկագիր 2023CUMDTC/ և քննության առնելով Արթուր Մարտիրոսյանի դիմումը. որոշում եմ
1. Համայնքային սեփականություն հանդիսացող Կապան քաղաքի Մ․Հարությունյան փողոցի թիվ 4 շենքի հարևանությամբ գտնվող բնակավայրերի նշանակության 0.00196 հա այլ հողերի գործառնական նշանակությունը փոփոխել բնակելի կառուցապատման հողերի:
2.Համայնքի Կապան քաղաքի Մ․Հարությունյան փողոցի թիվ 4 շենքի հարևանությամբ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 0.00196 հա հողամասում Արթուր Վաչոյի Մարտիրոսյանի կողմից ինքնակամ կառուցված 19.6 քառ․մ արտաքին մակերեսով /16․8 քառ․մ ներքին/ մակերեսով ավտոտնակը, որի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը և վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ճանաչել օրինական և համարել համայնքային սեփականություն` առանձնացնելով 0.00196 հա սպասարկման հողամաս:
3. Ավտոտնակին տրամադրել հասցե. Սյունիքի մարզ, Կապան համայնք, ք. Կապան, Մ․Հարությունյան փողոց, թիվ 4/37: