Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի 17․07․2024թ․ N 03/11․9/4404–2024 գրությունը և Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է. 1.Կապան համայնքին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված ք․Կապան Լեռնագործների փողոցի թիվ 16/2 հասցեում գտնվող 1620․9 քմ դպրոցի մասնաշենքը և դրա սպասարկման համար անհրաժեշտ 0․1413 հա հողամասը (կադաստրային ծածկագիր՝ 09–001–0396–0186) անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Կապանի թիվ 3 Նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը՝ իր կանոնադրությամբ նախատեսված գործունեությունը իրականացնելու նպատակով:
2.Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:
3.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանը հաջորդող օրվանից։
|