Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 4-րդ հոդվածներով, 2021 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով և մինչև վերջինիս ուժի մեջ մտնելը գործող Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N 912-Ն որոշման հավելվածով հաստատված Կարգի 34-րդ, 35-րդ կետերով, հիմք ընդունելով Կապան քաղաքային համայնքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 101-Ա որոշումը և քննության առնելով Հայկ Գաբրիելյանի դիմումը. որոշում եմ
1. Կապան համայնքի Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի թիվ 2/40 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման գոտում Հայկ Գրիշայի Գաբրիելյանի կողմից ինքնակամ կառուցված, համայնքային սեփականություն գրանցված, 4․1 քառ․մ մակերեսով պարիսպը 0.00289 հա մակերեսով սպասարկման հողամասով` 240390 (երկու հարյուր քառասուն հազար երեք հարյուր իննսուն) դրամով (4․1x20000x0.1673=13720 դրամ պարսպի համար, (4․1x2887․5=11840 դրամ և 24․8x2887․5x3=214830 դրամ հողամասի համար) ուղղակի վաճառքի միջոցով օտարել Հայկ Գրիշայի Գաբրիելյանին (ծնված 11․09․1983թ.):
2.Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարների` 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած։