Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված Կարգի 50-րդ կետի, հաշվի առնելով Վիլեն Խաչատրյանի դիմումը և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, ո ր ո շ ու մ ե մ․
Ըստ օրենքի ժառանգության իրավունքով Վիլեն Բորիկի Խաչատրյանին պատկանող, Կապան համայնքի Կապան քաղաքի Կավարտ թաղամասում գտնվող, 0․072 հա մակերեսով բնակավայրերի նշանակության հողամասին և 78․7 քառ․մ մակերեսով բնակելի տանը տրամադրել հասցե՝ ՀՀ Սյունիքի մարզ, Կապան համայնք, ք․ Կապան, Կավարտ թաղամաս, թիվ 12 բնակելի տուն։