Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 10-ի «Կապան համայնքի վարչական տարածքում, համայնքային սեփականություն հանդիսացող, համայնքի Կապան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 39/3 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 0.00226 հա հողամասի բնակելի կառուցապատման նպատակով աճուրդով վաճառելու մասին» թիվ 138-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1) Որոշման 1-ին կետում «(ավտոտնակ կառուցելու)» բառերը փոխարինել «(արվեստանոց կառուցելու)» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից
|