Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 20-ի թիվ 723-Ն, 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286, Կապան համայնքի ավագանու 2018 թվականի փետրվարի 23-ի թիվ 9-Ն որոշումների և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության 11 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1.Կապան համայնքի վարչական տարածքում, համայնքային սեփականություն հանդիսացող, համայնքի Կապան քաղաքի Լեռնագործների փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 20/2 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողերից 0.00612 հա հողամասը /ծածկագիր 09-001-0384-0029/ բնակելի կառուցապատման նպատակով (երկհարկանի շինություն, որի 1-ին հարկում ավտոտնակ, 2-րդ-ում՝ բնակելի սենյակ կառուցելու) աճուրդով վաճառել` մեկնարկային գին սահմանելով 99150,0 /իննսունինը հազար մեկ հարյուր հիսուն / դրամ:
2.Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: