Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի 1-ին կետով, «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Համայնքային սեփականություն համարվող գույքը, Կապան համայնքի Շահումյան փողոցի թիվ 31 շենքի թիվ 2 բնակարանը /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 14082019-09-0056/ անհատույց /նվիրատվության կարգով/ օտարել այն զբաղեցնող և փաստացի տիրապետող անձին`
Աննա Գրիգորի Գրիգորյանին:
2.Առաջարկել նվիրառուին՝ ապահովել սեփականության իրավունքի պետական գրանցման համար անհրաժեշտ գործառույթների և դրանց հետ կապված ծախսերի կատարումը:
3.Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
|