Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 34-րդ և 37-րդ հոդվածներով, հաշվի առնելով ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 27․02․2025թ․ վճիռը և քաղաքացի Նարեկ Զաքարյանի դիմումը, որպես Կապան համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմին՝ որոշում եմ՝
ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի Բաղաբերդ թաղ․ շենք 6, բն․ 73 հասցեի բնակիչ Նարեկ Ալբոյի Զաքարյանին /ծնվ. 20.05.2005թ., նույնականացման քարտ 016042293, տրված 03.06.2024թ. 041-ի կողմից/ նշանակել իր եղբոր՝ Բորիկ Ալբոյի Զաքարյանի /ծնվ. 09.11.2000թ., անձն AS 0499496, տրված 11.02.2019թ. 041-ի կողմից/ նկատմամբ խնամակալ: