Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով, համաձայն Կապան համայնքի ավագանու 2009 թվականի դեկտեմբերի 29-ի «Համայնքային սեփականություն համարվող գույքը /ոչ բնակելի տարածքները և շինությունները/ ուղղակի վաճառքով և հրապարակային սակարկություններով օտարելու դեպքում օտարման գին սահմանելու մասին» թիվ 103-Ա որոշման, հաշվի առնելով անշարժ գույքի գնահատման 29.05.2019թ. N16 հաշվետվությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է. 1. Համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ Ձորք թաղամասի թիվ 11/43 հասցեում գտնվող 18.6 քառ.մ մակերեսով ոչ բնակելի տարածքը /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 03042019-09-0004/ օտարել հրապարակային սակարկությններով՝ մեկնարկային գին սահմաննելով 247000 /երկու հարյուր քառասունյոթ հազար / դրամ:
2. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:
|