Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքի 245-րդ հոդվածի 2-րդ մասով, համաձայն Հայաստանի Հանրապետության Կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի «Համայնքի ավագանու կողմից գույքահարկի և հողի հարկի արտոնություններ սահմանելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 19-ի N300 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 822 որոշման և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1․ Կապան քաղաքի Ա․Մանուկյան փողոցի 3/1 հասցեի բնակիչ Արշակ Գագիկի Բաղդասարյանին /անձնագիր՝ AN0513064, ՀԾՀ՝ 3810960071/ տրամադրել գույքահարկի արտոնություն՝ ազատելով Կապան համայնքում հաշվառված MERCEDES BENZ C280 մակնիշի 35 QU 986 պետհամարանիշի փոխադրամիջոցի համար 02.04.2021թ. դրությամբ հաշվարկված գույքահարկի գծով պարտավորություններից՝ 172450 /մեկ հարյուր յոթանասուներկու հազար չորս հարյուր հիսուն/ դրամ գումարի չափով:
2․ Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:
|