| Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն, Կապան համայնքի ավագանու 2015 թվականի հոկտեմբերի 08-ի N 68-Ա որոշումներով և հաշվի առնելով Կապան համայնքի  ղեկավարի  առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում  է. 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի գլխավոր հատակագծում կատարել փոփոխություն համայնքային և քաղաքացու սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության (կադաստրային ծածկագրեր  09-001-0103-0311, 09-001-0103-0313, 09-001-0103-0404, 09-001-0103-0363, 09-001-0103-0365, 09-001-0103-0327 և  09-001-0103-0001-ից) 0.62 հեկտար «այլ» հողատեսքը (հատված Գ-78) փոխադրել բնակավայրերի նշանակության հողերի կատեգորիա՝ «խառը կառուցապատման» հողեր գործառնական նշանակությամբ՝ համաձայն հավելվածի: 2. Համայնքի ղեկավարին՝ իրականացնել սույն որոշումից բխող գործառույթները: 3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։   |