Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի, Հայաստանի Կապանի համայնքի ավագանու 2018 թվականի փետրվարի 23-ի թիվ 8-Ն որոշման և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Կապան համայնքի վարչական տարածքում, համայնքային սեփականություն հանդիսացող, Կապան համայնքի Ագարակ գյուղում գտնվող գյուղատնտեսական նշանակության V կարգի անջրդի վարելահողերից 2.20013 հա հողամասը /ծածկագիր 09-042-0104-0005-ից/, գյուղատնտեսությամբ զբաղվելու նպատակով, 25 /քսանհինգ/ տարի ժամկետով մրցույթով վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրել, մեկնարկային վարձավճար սահմանելով տարեկան 2970,0 (երկու հազար ինը հարյուր յոթանասուն) դրամ:
2. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: |