Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ և հաշվի առնելով ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2021 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 1/փ-307 դրական եզրակացությունը և Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի գլխավոր հատակագծում կատարել փոփոխություններ և ներքոհիշյալ հողամասերը փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների հողերի կատեգորիա, «էներգետիկայի հողեր» հողեր գործառնական նշանակությամբ․
1) Կապան համայնքի Կապան քաղաքի Ձորք թաղամասում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0.0016 հա (կադաստրային ծածկագիր 09-001-0104-0231-ից) բնակավայրերի նպատակային նշանակության «այլ» հողամասը։
2) Կապան համայնքի Կապան քաղաքի Շահումյան փողոցում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0.0016 հա (կադաստրային ծածկագիր 09-001-0512-0001-ից) բնակավայրերի նպատակային նշանակության «այլ» հողամասը։
3) Կապան համայնքի Կապան քաղաքի Բարաբաթում թաղամասում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0.0016 հա (կադաստրային ծածկագիր 09-001-0366-0022-ից) բնակավայրերի նպատակային նշանակության «այլ» հողամասը։
4) Կապան համայնքի Կապան քաղաքի Վաչագան թաղամասում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0.0016 հա (կադաստրային ծածկագիր 09-001-0721-0001-ից) գյուղատնտեսական նպատակային նշանակության «այլ» հողատեսքը։
5) Կապան համայնքի Կապան քաղաքի Ջրախոր թաղամասում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0.054 հա (կադաստրային ծածկագիր 09-001-0030-0001-ից) գյուղատնտեսական նպատակային նշանակության «այլ» հողատեսքը։
2. Համայնքի ղեկավարին՝ իրականացնել սույն որոշումից բխող գործառույթները: