Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման և հաշվի առնելով Հրանտ Արզումանյանի դիմումը․ ո ր ո շ ու մ ե մ
Սեփականության իրավունքով Հրանտ Վահրամի Արզումանյանին պատկանող համայնքի Կապան քաղաքի «Վահանավանք» այգեգործական ընկերության թաղամասի թիվ 2 և Կապան քաղաքի «Վահանավանք» այգեգործական ընկերության թաղամասի թիվ 3 հասցեներում գտնվող գույքերի միավորման արդյունքում առաջացած նոր գույքային միավորին տրամադրել հասցե․
Սյունիքի մարզ, Կապան համայնք, ք․Կապան, «Վահանավանք» այգեգործական ընկերության թաղամաս, թիվ 2 հողամաս։