Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, համաձայն 2021 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով և մինչև վերջինիս ուժի մեջ մտնելը գործող Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասով, 2019 թվականի դեկտեմբերի 3-ի «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» թիվ 225-Ն օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշումների, հիմք ընդունելով «ՏՐԻՎԻՈՒՄ ԷՔՍՊԵՐՏ» ՍՊ ընկերության 15.03.2023թ․ տեխնիկական եզրակացությունը, որակավորում ունեցող անձի կողմից տրված հաշվառման (չափան) տվյալների մուտքագրման տեղեկանքը/ծածկագիր 20229YKXLB/ և հաշվի առնելով Ռոբերտ Անդրեասյանի դիմումը, որոշում եմ
1.Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 03052021-09-0028 վկայականի համաձայն համայնքիԿապան քաղաքի Համլետավան թաղամասի թիվ 78 հասցեում գտնվող սեփականության իրավունքով Ռոբերտ Արմենի Անդրեասյանին պատկանող 0.18968 հա մակերեսով հողամասում ինքնակամ կառուցված 309.9 քառ.մ արտաքին /251.8 քառ․մ ներքին/ մակերեսով բնակելի տունը, 37.1 քառ․մ արտաքին /33 քառ․մ ներքին/ մակերեսով ավտոտնակը, 35.6 քառ․մ և 64.9 քառ․մ մակերեսով ծածկերը, 63.8 քառ․մ արտաքին /51.2 քառ․մ ներքին/ մակերեսով լողավազանը, 38.2 քառ․մ արտաքին /32.9 քառ․մ ներքին/ մակերեսով ջրավազանը, 28.01 քառ․մ մակերեսով պարիսպը, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքվ պահպանվող շահերը և վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ճանաչել օրինական և թույլատրել գրանցելու որպես Ռոբերտ Արմենի Անդրեասյանի սեփականություն:
2.Պարտավորեցնել Ռոբերտ Արմենի Անդրեասյանին բնակելի տան և շինությունների օրինականացման համար տեղական բյուջե վճարել 593690 (հինգ հարյուր իննսուներեք հազար վեց հարյուր իննսուն, (150.4+159.5+37.1+35.6+64.9+63.8+38.2+28.01)x10000x0.1028 = 593690) ՀՀ դրամ։
3.Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարների` 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած: